ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականին և դրանից հետո ստեղծված իրավիճակին:
«Իրավապահ մարմինները որոշակի նյութեր նախապատրաստել են: Սմբատ Գոգյանը նույնպես հրավիրել էին: Դրանից առաջ Սմբատ Գոգյանը մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում, բայց հետո հրաժարվել էր հանցագործության մասին հայտարարություն տալուց»,-ասաց նախարարը:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրավապահները մերժել էին քրեական գործ հարուցել, քանի որ հովանավորչության մասով բավարար ապացույցներ չէին եղել:
«Այսինքն` հովանավորչության մասին հայտարարած անձը հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալուց: Սրանից եզրակացություն արեք»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






