ԱԺ ՀՀԿ-կան նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը: Այս մասին Sputnik Armenia-ին հայտնել Է Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Փաստաբանի խոսքով՝ դատախազությունը, հնարավոր է, Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկի Գերագույն դատարանում, և Հայրապետյանի պաշտպանությունը պատրաստ է դրան:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն մայիսի 21-ին ներկայացրել էր քրեական գործի քննության մանրամասները, որի շրջանակներում գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին, նրա որդուն և վերջինիս ընկերներին մեղադրանք էր առաջադրվել խոշտանգումների, ինքնիրավչության և մարդու ազատությունից ապօրինի զրկելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







