ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Պողոսյանը նշել է, որ թեստի դրական պատասխանը ստացել է հունիսի 23-ին:
«Երեկ ուշ ժամի հաստատվել է թեստը: Ինձ արդեն լավ եմ զգում հիմա, ջերմությունս իջնում է։ Ինձ մոտ շոկ էր նույնիսկ վարակված լինելը, քանի որ շատ զգույշ եմ․ գնացել եմ Ազգային ժողով, եկել եմ տուն, դիմակով եմ եղել, ախտահանիչներով, այնտեղ շփումներ չեմ ունեցել, իմ սենյակում եմ եղել, չգիտեմ, թե որտեղից կարող եմ վարակված լինել»,- ասել է Պողոսյանը ԶԼՄ ներկայացուցիչներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







