Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնական շքերթը:
Իսկզբանե նախատեսվում էր այն անցկացնել մայիսի 9-ին, սակայն շքերթը հետաձգվել էր նոր կորոնավիրուսի պատճառով (մայրաքաղաքի վրայով թռան ռազմական ինքնաթիռներ ր ուղղաթիռներ): Շքերթը նվիրված է 1945-ի հունիսի 24-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի պատմական շքերթի անցկացման օրվան:
Հաղթանակի ռազմական շքերթին մասնակցում է ավելի քան 13 հազար զինծառայող, 216 միավոր ցամաքային ռազմական տեխնիկա, 75 ինքնաթիռ և ուղղաթիռ: Երաժշտական նվագակցումը կապահովի պաշտպանական գերատեսչության նվագախումբը:
Նշենք, որ հաղթական շքերթին մասնակցում են նաև 75 հայ զինծառայողներ։
https://www.youtube.com/watch?v=ek6UvBJCtyA
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







