Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 209 970-ի, մահվան ելքերինը՝ 9863-ի, արձանագրվել է ապաքինման 169 160 դեպք: Այս մասին այսօր հայտնել է առողջապահության և բժշկական կրթության նախարարության մամուլի քարտուղար Սիմա Սադաթ Լարին, փոխանցում է IRNA-ն։
«Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 2445 նոր դեպք է հայտնաբերվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 209 970-ի»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ վերջին մեկ օրում, ցավոք, մահացել է 121 մարդ՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ Իրանում մահացել է արդեն 9863 մարդ:
Լարիի խոսքով՝ վարակվածների շրջանում ապաքինման 169160 դեպք է գրանցվել։
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12 միլիոնանոց Ուհանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







