Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:15

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մուսների գործով դատական նիստը։

Այսօրվա դատական նիստին Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը ներկա չէր. վերջինս փոխանցել էր դատարանին, քանի որ շփում է ունեցել կոնտակտավոր անձանց հետ, այսօր կորոնավիրուսի թեստ է հանձնելու և, ըստ այդմ, չի կարող ներկա գտնվել դատական նիստին։ Միհրան Պողոսյանը խնդրել էր հետաձգել դատական նիստը, ինչին, սակայն, դեմ էր մեղադրող կողմը։

Մեղադրող դատախաղ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմն անցել է բարեխղճության սահմանները։

«Պաշտպանական կողմի այս վարքագիծը, որը կարող է կոչվել ընդամենը տակտիկա, նպատակ է հետապնդել ձգձգելու դատական նիստերը՝ իրենց դատավարական շահի ապահովումը կապելով այլ իրավական ընթացակարգերի հետ», — ասաց մեղադրող դատախազը։

Գևորգ Բաղդասարյանի խոսքով՝ պաշտպանական կողմի գործողությունները խոչընդոտել ու խոչընդոտում են դատավարության այլ մասնակիցների՝ իրենց հիմնարար իրավունքներն իրացնելու։

Դատավոր Աննա Դանիբեկյանն արձագանքեց, որ դատարանը հնարավոր չի համարում քննարկել միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ նիստին ներկա չէ Խաչատուրովի պաշտպանը։

Քոչարյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+