Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ նշեց, որ մեծ պատիվ է իրեն հյուրընկալվել Հայաստանում և աջակցել երկրին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում։
Մինյոնը գոհունակություն հայտնեց, որ կարողացել են իրենց գիտելիքներով կիսվել Հայաստանում։ Առավել ևս, ըստ նրա՝ պատվիրակության ներքո, որը բաղկացած էր 10 հոգուց, ոչ ոք հայ չէր, բայց հայեցի մոտեցան հարցին ու յուրաքանչյուր ոք ինչ-որ հայի արյան նշույլ ունի իր արյան մեջ։
Նրա տեղեկացմամբ՝ Ֆրանսիահայ բժիշկների հաջորդ առաքելությունը կժամանի Երևան եկող չորեքշաբթի։
«Այս առաքելության մեջ ներգրավված կլինեն հայկական Սփյուռքից մեծ թվով մարդիկ։ Կարող եմ այս պահին կրկնել վարչապետի և Առողջապահության նախարարի կողմից ասված ուղերձները՝ մնացեք հակահամաճարակային կանոններին հավատարիմ․ սա հիմնարար ուղերձն ու լծակն է հիվանդությունից ազատվելու համար։ 100 նոր վարկվածներ նպաստում են, որ 15 մարդ գտնվի հիվանդանոցում, որից 5-ը կգտնվի ռեանիմացիայում, որից 2-ը կմահանան․ սա է կորոնավիրուսի դինամիկան»,- նշեց Մինյոնը։
Նրա խոսքով՝ Հայաստանում բոլոր այն բժիշկներին, որոնց հանդիպել է մեծ տպավորություն են թողել իր վրա։ Նրանք օրն ի բուն աշխատում են՝ սոլիդարության համատեքստում՝ չնայած հոգնածությանը։ Ըստ Մինյոնի՝ դեքսամետազոն դեղամիջոցը կարող է օգտագործվել և Հայաստանում, որը օգնում է հիվանդության բուժման պրոցեսում։
Ըստ նրա՝ այս դեղամիջոցն անմիջապես չի օգնելու ու ազատի այս պատուհասից, քանի որ հիվանդությունն ունի երկարատև պատմություն։
Ֆրանսիացի բժիշկը հաջողություն մաղթեց Հայաստանին հիվանդության դեմ պայքարում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







