Վենետիկի հանձնաժողովը, ասել է, որ պետք է անպայման ապահովել դատավորների անփոփոխելիություն, որը դատական իշխանության անկախության նախապայմանն է: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին:
«Մենք ինչ ենք անում, ոչ մի անկախություն չենք ապահովում, ուզում են խամաճիկ դատական համակարգ ստանալ, և անցումային փուլ էր տվել Վենետիկի հանձնաժողովը: Մենք կունենանք անգործունակ Սահմանադրական դատարան, որովհետև եթե երեքը դուրս են գալիս, 5 հոգով պետք է կայացնեն որոշում, և այդ 5-ը չի ապահովելու, մենք սահմանադրական պատային իրավիճակ ենք ունենալու»,-ասաց պատգամավորը:
Մելքումյանը նշեց՝ ԲՀԿ-ն արձանագրում է, որ այն, ինչ կատարում է իշխող մեծամասնությունը, երկիրը տանում է դեպի փակուղ:
«Վենետիկի հանձնաժողովը դատավորների այսպիսի արագ փոփոխություն չի տալիս, ասում ՝ անցումային փուլ: Այսինքն որոշակի քայլերով գնալ դրան, ոչ թե միանգամից: Այնտեղ բերվում է Հունգարիայի ՍԴ-ի նախագահի հետ կապված վիճակը, որտեղ պատային վիճակ էր առաջացել»,-ասաց նա:
Մելքումյսնը ևս մեկ անգամ նշեց, որ կառավարությունը ձախողել է կառավարման ամբողջ համակարգը, ու կորոնավիրուսի հետևանքով թե՛՛ մահերը, թե՛՛ մնացած խնդիրների համար պատասխանատվության ինստիտուտ պիտի առաջանա։
Նրա խոսքով` քաղաքական բանավեճ գոյություն չունի, և երբ ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունը տարբեր ոլորտներում ձախողել է, և դա տեսնում է հասարակությունը, ընդդիմությունն ասում է` քաղաքական վեճ տանենք, իրենք խոսում են քաղաքական հաշվեհարդարի լեզվով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






