Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:09

Պետք է ունենանք ՍԴ, որի հեղինակությունն անբեկանելի է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից

Այսօր աննախադեպ օր է՝ քաղաքական ու իրավական առումով, առաջին անգամ ԱԺ-ն պետք է օգտվի իր սահմանադրական լիազորություններից և  առաջարկի Սահմանադրական փոփոխություններ՝ ապահովելով  Սահմանադրության հարատևությունը, ճկունությունն ու հեռահար զարգացումը։ Այս մասին հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՍԴ ճգնաժամը լուծելու նպատակով ներկայացված Սահմանադրության փոփոխություններին:

Ըստ նրա արդադատությունը պետք է իրականացվի փակ աչքերով՝ առանց խտրական մոտեցման։ Ըստ նրա՝ ՍԴ ստեղծվել է, որպեսզի օրենսդիր և գործադիր մարմիններում առկա քաղաքական ուժերը տարատեսակ մոտեցումներ առաջ քաշելով պետք է իմանան, որ իրենց հետևում սատարող մարմին կա, որը թույլ չի տա իրենց սխալվել, որի աչքերը փակ են և չի առաջնորդվում այս կամ այն ուժի շահերից՝ այլ իրականացնում է արտարադատություն՝ ելնելով Սահմանադրությունից։

«Սահմանադրությունն առանց ՍԴ ի նման է արևի, որի շողերը երևում են, բայց որը չի ջերմացնում։ ՍԴ-ն ու այնտեղ գտնվող դատավորները պետք է օժտված լինեն հետևյալ չափորոշիչներով. նախ և առաջ պրոֆեսիոնալիզմ, չեզոքություն, վստահելիություն, թափանցիկություն և անբեկանելի հեղինակություն»,-նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ եթե չենք ապահովում ՍԴ անբեկանելի հեղինակությունը, ապա չունենք արդյունավետ սահմանադրական արդարադատության որևիցե լծակ, որևիցե միջոց:

«Ցավում եմ. հատկապես վերջին շրջանում խոսելով ՍԴ մասին, հետևելով ՍԴ վարքագծին՝ ավելի շատ տեսնում ենք քաղաքական մարմին, քան արդարադատություն իրականացնող: Սա անթույլատրելի է»,- շեշտեց նա:

Ըստ Վարդանյանի՝ ներկայացված օրինագիծը ինստիտուցիոնալ է և նպատակ ունի ուժեղացնել ՀՀ-ում սահմանադրական արդարադատությունը:

«Անթույլատրելի է ունենալ ՍԴ, որտեղ կան տարբեր կարգավիճակներ, որտեղ կան արտոնյալներ և ոչ արտոնյալներ, որտեղ կան անձինք, ում լիազորություններն ավելի ուշ են սկսվել և ավելի շուտ են ավարտվելու, որտեղ կան անձինք, որոնք փորձում են ասել՝ մենք անձեռնմխելիության ավելի մեծ ծավալ ունենք, քան մյուսները: Այս ամենը հանգեցնում է նրան, որ սահմանադրական արդարադատության համակարգը սկսում է խարխլվել:

ՀՀ-ում պետք է ՍԴ, անկախ, պրոֆեսիոնալ ՍԴ, և որ առավել կարևորն է՝ ՍԴ, որի հեղինակությունն անբեկանելի է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից»,- ասաց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+