«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում տարբեր մոտեցումներ կային այսօրվա ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու վերաբերյալ. կար մոտեցում, որ միգուցե կա անհրաժեշտություն մասնակցել նիստին և կրկին ներկայացնել մոր հիմնավորումները, մոտեցումները, սակայն որոշում է կայացվել չմասնակցել ԱԺ այսօրվա նստի։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանի խոսքով՝ այս նիստով հիմք է դրվում ՀՀ-ում սահմանադրական հեղաշրջման:
«Այս նիստի ընթացում Հայաստանում հիմք է դրվել և հաստատվում է բռնապետություն, ուստի ԲՀԿ-ն չի մասնակցելու մի նիստի, որի իրավական և քաղաքական հետևանքների համար այդ նիստի բոլոր դերակատարներն ու մասնակիցները կրելու են իրավական և քաղաքական պատասխանատվություն»,-ասաց Զոհրաբյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






