Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 22-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20,268-ի, հիվանդներից 9,002-ն արդեն բուժվել է, մահացել է 350 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 906 դեպք, մահացել է 14 մարդ, հիվանդներից 755-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 12,729 դեպք, 154 մարդ մահացել է, 6,799-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187,685 դեպք, ապաքինվել է՝ 160,240-ը, գրանցվել է մահվան 4,950 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 204,952-ի, ապաքինվել է 163,591 մարդ, արձանագրվել է 9,623 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 584,680-ի, ապաքինվել է 339,711 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 8,111 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







