Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 21-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 19,708-ի, հիվանդներից 8,854-ն արդեն բուժվել է, մահացել է 332 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 898 դեպք, մահացել է 14 մարդ, հիվանդներից 752-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 12,238 դեպք, 148 մարդ մահացել է, 6,516-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 186,493 դեպք, ապաքինվել է՝ 158,828-ը, գրանցվել է մահվան 4,927 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 202,584-ի, ապաքինվել է 161,384 մարդ, արձանագրվել է 9,507 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 576,952-ի, ապաքինվել է 334,592 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 8,002 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







