Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:40

Եթե լիներ քաղաքական պատվեր, Քոչարյանին հիմա պետք է բաց չթողնեին. Ալեն Սիմոնյան

Եթե լիներ քաղաքական պատվեր, Քոչարյանին հիմա պետք է բաց չթողնեին. Ալեն Սիմոնյան

Իշխանություններին չի անհանգստացնում, որ Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխարինեց 2 մլրդ դրամ գրավով և նա արդեն ազատ է արձակվել: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով, հարցին արդյոք իշխանություններին մտահոգում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու Վերաքննիչ դատարանի որոշումը։

«Ոչ, չի անհանգստացնում, ինչի՞ պետք է անհանգստացնի։ Մենք դատարանի վճիռների մասին տեղեկանում ենք բոլորի հետ միասին, երբ դրանք հրապարակային են դառնում: Մենք ոչ մեկին չենք բռնում և բաց չենք թսղնում: Դա քաղաքական որոշում չի եղել և չէր կարող լինել: Իրավական պրոցեսը շարունակվում է, էլի են եղել դեպքեր, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ են արձակել, հետո խափանման միջոցը փոխվել է»,-ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական պատվերի մասին յուրաքանչյուր խոսք տապալման ենթակա է, որովհետև եթե այդ տրամաբանությամբ շարժվեն, ուրեմն Ռոբերտ Քոչարյանին հիմա պետք է բաց չթողնեին։

Դիտարկմանը, որ հանրության մեջ կա դժգոհություն, որ խոստացված վեթինգը, բարեփոխումները այդպես էլ չարվեցին՝ ԱԺ փոխխոսնակն ասաց, որ վեթինգը ոչ միայն իր մեջ պարունակում է այն, ինչ ուղիղ իմաստով խոսվում է, այլև տարբեր գործընթացներ, որը տեղի են ունենում, բազմաթիվ դատավորներ, բազմաթիվ փոփոխություններ տեղի են ունենում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+