Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:31

Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի հունիսի 21-ին

Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի հունիսի 21-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը. որոշումը կհրապարակվի այս կիրակի՝ ժամը 15։00-ին։

Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Սամվել Դիլբանդյանն ասաց, որ ներկայացված միջնորդությունն անօրինական ու անհիմն է. «Մեր կողմից բոլոր առարկությունները ներկայացվել է։ Կարծում եմ, որ դատարանը կլինի իր բարձրության վրա և ներկայացված միջնորդությունն անպայման կմերժվի»։

Պաշտպան Երեմ Սարգսյանն էլ ասաց, որ Գագիկ Ծառուկյանի դեմ ներկայացվող փաստական տվյալներն անհիմն էին, կալանքի՝ լուրջ օրինականության հետ կապված խնդիր կար թե՛ մեղադրանքի, թե՛ հիմնավոր կասկածի բացակայության առումով:

Պաշտպանն ասաց, որ ԱԺ ներկայացված միջնորդության բովանդակության մեջ արարքը խիստ տարբերվում է այն արարքից, որը ներկայացվել է դատարան: «Երբ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացնում ԱԺ, ապա պետք է հիմնավորի, որ այդ արարքի պարագայում առկա է անձին անձնեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն, բայց պարզվում է՝ այլ ձևակերպումներով համաձայնություն են ստանում, դատարան այլ ձևակերպում են ներկայացնում: Օրինակ՝ եթե ԱԺ ներկայացրել են, որ Ծառուկյանը խմբի կազմում անձամբ նաև կաշառք է տվել ընտրողներին, ապա դատարանում ներկայացված միջնորդության մեջ այսպես է՝ ղեկավարել է խումբ, որի շրջանակում տրվել է կաշառք»:

Սարգսյանը հայտնեց, որ մեղադրանքի մեջ նշում չկա, որ Ծառուկյանը որևէ մեկին ասել է՝ տար կաշառք տուր, չկա ապացույց, որ կաշառք է տվել անձամբ և կամ իմացել է, որ որևէ մեկը կաշառք է տվել: Բոլորը ենթադրություններ են, ասում են՝ չի կարող որևէ մեկը կաշառք տա, և ղեկավար կազմը չիմանա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+