Մինչ այժմ Թուրքիայում կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել156 022 պացիենտ։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսից ևս 21 մահացու ելքով դեպք, իսկ հիվանդության զոհերի ընդհանուր թիվը հասել է 4882-ի:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի 1304 նոր դեպք, իսկ կորոնավիրուսային վարակով վարակման գրանցված դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 184 031։
Անցած օրվա ընթացքում կատարվել է COVID-19-ի առկայության 48 412 թեստ, իսկ հիվանդության բռնկման սկզբից իրականացվել է 2 822 316 թեստավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







