Լոնդոնյան ICE բորսայում Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 1․3 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 42․05 դոլարի։ Այս մասին հայտնում է TACC-ը։
Հյուսիսծովյան նավթային խառնուրդի արժեքն այդ ցուցանիշը գերազանցել էր հունիսի 8-ին։
WTI տեսակի նավթն իր հերթին վաճառվել է բարելի դիմաց 39,31 դոլարի սահմաններում, ինչը 0,67 տոկոսով բարձր է ֆյուչերսների արժեքից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







