ՌԴ «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցության՝ միջազգային հարցերով գլխավոր խորհրդի նախագահության հանձնաժողովը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի օրենքին համապատասխան՝ հարգելով քաղաքական բազմազանության և հասարակական գործունեության ազատությունը: Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:
«Ելնում ենք նրանից, որ ժողովրդավարական պետություններին բնորոշ քաղաքական մրցակցությունը չի վարվի անօրինական մեթոդներով, և մեր հայ գործընկերներին մաղթում ենք շուտափույթ դուրս գալ ստեղծված հակամարտությունից, որն արձագանք է ստացել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս»,- նշվում է հայտարարությունում:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Միասնական Ռուսաստան» և «Բարգավաճ Հայաստան» քաղաքական կուսկացությունները 2008 թվականից հաջողությամբ համագործակցում են՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






