Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:38

Այս մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցավ մի դատական նիստ, որն աննախադեպ էր․ Արամ Վարդևանյան

Այս մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցավ մի դատական նիստ, որն աննախադեպ էր․ Արամ Վարդևանյան

«Այս մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցավ մի դատական նիստ, որը բոլորի համար տեսանելի, հասկանալի և ընկալելի էր. դա իսկապես, իմ կարծիքով, աննախադեպ դատական նիստեր էին»: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու և 2 մլրդ դրամի գրավի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշմանը:

«Իմ պրակտիկայում նման տեսակ ծավալով, բովանդակությամբ դատական նիստ մենք երևի թե չէինք տեսել: Սա ես ուզում եմ ընդգծել դրական առումով: Ուզում եմ ընդգծել, որ այսքան ժամանակվա մեջ առաջին անգամ բարձր վարկանիշ ունեցող դատավոր Վերաքննիչ քրեական դատարանում պարոն Ազարյանից հետո, ըստ էության, քննություն կատարեց Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ խափանման միջոցի հետ կապված և գտավ, որ մեր վերաքննիչ բողոքը պետք է բավարարվի»,-ասաց Վարդևանյանը։

Պաշտպանն ընդգծեց, որ թիվը, որ սահմանվեց՝ 2 մլրդ դրամ գումարը, ՀՀ-ի պատմության մեջ աննախադեպ է:

«Կտեսնենք հետագա զարգացումները: Ամեն դեպքում այստեղ ես կարևորն այն է, որ գրավը պետք է ճանաչվեր թույլատրելի: Սա ակնհայտ էր բոլորի համար»,-ասաց Վարևանյանը։

Պաշտպանը հավելեց, որ ցանկացած Հայաստանում ոչ կողմնակալ, օբյեկտիվ ցանկացած իրավաբան կասի, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ չի կարող կիրառվել կալանավորում։

«5 ամիս Ռոբերտ Քոչարյանը գտնվել է ազատության մեջ և երբևէ չի խոչնդոտել, չի թաքնվել քննությունից, որ 2018 թվականի ամռանը իր նախաձեռնությամբ է եկել Հայաստան, գիտակցելով, թե ինչ է սպասվում, այն պարագայում, երբ տեսնում եք, որ անձինք չեն գալիս: Նա եկել էր մինչև կալանավորման նիստը՝ հայտարարելով, որ պայքարելու է արդարության համար: Այդ պայքարը շարունակվում է և շարունակվելու է»,-ասաց պաշտպանը։

Վարդևանյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից դատարանի նկատմամբ բացառիկ հարգանքի դրսևորում էր, որ չնայած առողջական խնդիրներին, չնայած կորոնավիրուսային վարակի ռիսկերին, ամեն դեպքում եկավ դատարան և ներկայացավ, բայց չկարողացավ մնալ մինչև վերջ՝ հավելելով, որ մինչև բժիշկները չգտնեն, որ անհրաժեշտություն չկա, Քոչարյանը գտնվելու է «Իզմիրլյան» ԲԿ-ում:

Անդրադառնալով գրավը վճարելուն՝ պատպանն ասաց.

«Գրավը սահմանվել է գումարային ձևով, թե ինչպես կլինի այդ գործընթացը, կարծում եմ՝ պետք է հաշվի առնեք, որ նոր է որոշումը կայացվել: Այդ գումարը պետք է փոխանցվի վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին: Գիտեք, որ որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան, թեև ես կարծում եմ, որ օբյեկտիվ ցանկացած դիտորդի համար այս նիստերը ակնհայտ դարձրեցին, որ կալանավորում չի կարող լինել»,- ասաց Վարևանյանը։

Հարցին, թե ինչ է լինելու, եթե այդ գումարը չհավաքվի, Վարդևանյանն ասաց, որ պետք է գրավի չափի հետ կապված բողոքարկում լինի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+