Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:54

Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը եղել են միայն քրեական գործերը․ ԱԽ քարտուղար

Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը եղել են միայն քրեական գործերը․ ԱԽ քարտուղար

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսը ահագին մարտահրավերներ է ստեղծել, բայց Կառավարության հետ համատեղ աշխատանքներ են կատարվում, որ դրանք մինիմումի հասցվի՝ անվտանգության համակարգն այդ առումով արդյունավետ աշխատում է։ Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Անդրադառնալով հարցին, թե  ինչպես է ստացվում, որ մեր վարակակիրների տվյալները հայտնվում են ադրբեջանցիների ձեռքում, Գրիգորյանը նշեց, որ դեպքերն ուսումնասիրվում են, ԱԱԾ-ն ուսումնասիրում է՝ հասկանալու դրա պատճառը, սպասում են բացահայտմանը։

Ինչ վերաբերում է ներքին անվտանգության սպառնալիքներին, ապա ԱԽ քարտուղարի խոսքով՝ այս պահին ներքին անվտանգության առումով որևէ մտահոգվելու կարիք չկա:

«Ամբողջ պետական եւ անվտանգության համակարգը արդյունավետ աշխատում են: Իհարկե, որոշակի փորձեր և քայլեր արվել են, բայց դրանք ամբողջովին չեզոքացված են: Այդ առումով հանգիստ ենք, այս պահին միակ մտահոգությունը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է: Միակ սպառնալիքը ներքին կյանքում դա է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ կա տեսակետ, որ ուժային կառույցներում վերջին փոփոխությունները կապված էին հեղաշրջման վտանգի հետ, որ ընդդիմադիրներն ակտիվացել էին, վարչապետն այդ պաշտոնյաների նկատմամբ վստահություն չուներ, Արմեն Գրիգորյանն ասաց, որ միակ պատճառը վիրուսի հետ կապված բացատրությունն է, որը տրվել է: Ընդդիմության ակտիվանալը դրա հետ ընդհանրապես կապ չունի: Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը եղել են միայն քրեական գործերը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+