Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:55

Սա լավ հարթակ է այլ երկրներում պաշտպանելու հայ քրիստոնյաների շահերը և իրավունքները. Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է «Հանուն կրոնական ազատության միջազգային ալյանսին» ՀՀ անդամակցությանը: Ֆեյսբուքյան իր էջում Մակունցը գրել է, որ «Հանուն կրոնական ազատության միջազգային ալյանսը»  հակաչինական նախաձեռնություն չէ: Այն չի թիրախավորում կոնկրետ որևէ երկրի, այդ թվում՝ Չինաստանին:

Մակունցի խոսքով՝ բավական է ուշադիր նայել նախաձեռնությանը միացած երկրների ցանկին տեսնելու համար, որ նրանցից շատերը քաղաքական, առևտրային և անգամ ռազմական հարաբերություններ ունեն Չինաստանի հետ:

«Նորություն չէ, որ աշխարհի բազմաթիվ երկրներում նկատվում են կրոնական խտրականության հիմքով մարդու իրավունքների խախտումներ: Դաշինքը հակաչինական պիտակելու համար չի կարելի որպես հիմք վերցնել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի առանձին այն միտքը, որ «շատ երկրներ տեղի չեն տվել չինական ճնշումներին և միացել են ալյանսին, ինչի համար և մենք շնորհակալ ենք»:

Ընդհակառակը, նույն Պոմպեոն հիմնադիր իր ելույթում խոսում է Իրաքի եզդիների, Պակիստանի հինդուների, Նիգերիայի քրիստոնյաների, Մյանմայի (Բիրմայի) մուսուլմանների իրավունքների և նրանց՝ կրոնական թիրախ դարձրած խմբերից պաշտպանելու անհրաժեշտության մասին՝

«We condemn terrorists and violent extremists who target religious minorities, whether they are Yezidis in Iraq, Hindus in Pakistan, Christians in northeast Nigeria, or Muslims in Burma»:

Հակավերլուծական այդ տրամաբանությամբ այս դաշինքը նաև հակաիրաքյան է, հակապակիստանյան է, հականիգերական է և այլն: Դաշինքը ոչ թե կոնկրետ երկրի, այլ կրոնական խտրականության դրսևորումների դեմ է»,- գրել է Մակունցը:

Նա ընդգծել է, որ եթե ոմանք համարում են, որ իրական թիրախը Չինաստանն է, իսկ ալյանսն ընդամենը շիրմա է, ապա լավ չեն տիրապետում ամերիկյան քաղաքականությանը:

«Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է ցեղասպանությունների, ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ զանգվածային հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղումը, և Հայաստանը շարունակաբար օգտագործել է միջազգային ցանկացած հարթակ և ձևաչափ՝ այդ օրակարգն առաջ մղելու ուղղությամբ: Միանալով այս դաշինքին՝ Հայաստանը վերահաստատում է իր այս հանձնառությունը:

Ավելին՝ սա լավ հարթակ է այլ երկրներում, օրինակ՝ Մերձավոր Արևելքում և Թուրքիայում, պաշտպանելու հայ քրիստոնյաների շահերը և իրավունքները»,- գրել է Մակունցը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+