Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստանի իշխանություններին կոչ է արել զերծ մնալ ընդդիմության վրա ճնշումներից: Համապատասխան գրառումը Տուսկը կատարել Է Twitter-ի իր էջում ։
Դրանում ասվում է, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի բազմաթիվ դեպքերով։ «Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության վրա ճնշումներից», — ասվում է գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների հետ հեռակոնֆերանսին իր ելույթի ժամանակ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանությունների գործողությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






