Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ԱԱԾ-ի կողմից Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի ձերբակալությունը։ Այս մասին տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ դատարանը չի քննել նախկին պատգամավորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Դատավոր Ռոբերտ Պապոյանը, քննելով Մանուկյանին կալանավորելու հարցը, այն ոչ իրավաչափ է ճանաչել։ Թերթը գրում է, որ Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Ազգային անվտանգության ծառայության կողմից նախկին պատգամավորի ձերբակալության մասին: Աբրահամ Մանուկյանը եղել է երկու գումարումների խորհրդարանի պատգամավոր ՝ 2003-2007 թվականներին եղել է ՀՀԿ խմբակցության անդամ, իսկ 2012 թվականին ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







