Մինչեւ հունիսի վերջ կանցկացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին նվիրված հեռակա խորհրդաժողով: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Հերթական հեռակա հանդիպումը նախատեսվում է մինչեւ այս ամսվա վերջ», — ասել է նա: — Սահմանների բացմանն ու միջազգային հաղորդակցության սահմանափակումների վերացմանը զուգահեռ <…> հանդիպումները մասնակիցների ներկայության տարբերակով կլինեն»:
Զախարովան նաև հայտնել է, որ համանախագահները մշտական կապի մեջ են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







