Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:17

«Իմ քայլը» այլ անելիք չուներ, քան լսել դատախազի միջնորդությունը և որոշում կայացնել․ Մակունց

«Իմ քայլը» այլ անելիք չուներ, քան լսել դատախազի միջնորդությունը և որոշում կայացնել․ Մակունց

Մենք պետք է դուրս գանք որևէ մեկին լռեցնելու տրամաբանությունից: Դա ոչ միայն անհամարժեք է և չի համապատասխանում մեր արժեքներին, այլև չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոյկոտին ու քաղաքական հայտարարությանը:

Նա նկատեց, որ որպես ապացույց «Բարգավաճ Հայաստանը» բերում է հունիսի 5-ի իր քաղաքական հայտարարության պատասխանը՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի կողմից, և սա վերագրվում է որպես ընդդիմությանը լռեցնելու փորձ, բայց դա իրականությանը չի համապաստախանում։

«Ինչպես քաղաքական մեծամասնությունը չի կարող լռեցնել ընդդիմությանը, այնպես էլ ընդդիմությունը իր հայտարարություններով կամ որևէ այլ կերպ չի կարող լռեցնել քաղաքական մեծամասնությանը»,- նշեց Մակունցը:

Մակունցի գնահատմամբ, հունիսի 5-ին հնչած քաղաքական հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից արված մյուս բոլոր հայտարարություններից տարբերվում էր ընդամենը երկու կետով. առաջին՝ խոսվել է կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների մասին արտակարգ դրության պայմաններում, և երկրորդ՝ Կառավարության 97 տոկոս փոփոխության պահանջը փոխվել էր 100 տոկոսի:

«Երեկ նույնպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերները խոսում էին քաղաքական մեծամասնության կողմից ընդդիմությանը լռեցնելու մասին և այն պարագայում, երբ «Իմ քայլը» խմբակցությունը լուռ էր: Հետաքրքիր էր նաև հետևել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերների ելույթները այնպես էին ձևակերպված, ասես արձագանքում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներին: Իսկ մենք լուռ էինք: Պարզաբանեմ՝ ինչու: Որովհետև իրավական գործընթացին, «Իմ քայլը» խմբակցությունը այլ անելիք չուներ, քան լսել իրավական կողմը ներկայացնող դատախազի միջնորդությունը, լսել այդ առումով կողմ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հարցադրումները և ելույթները և փակ քվեարկության ժամանակ կայացնել իր որոշումը: Լուռ էինք, որովհետև թե՛ հանրությունը, թե՛ միջազգային գործընկերները իրավունք ունեն առանց որևէ ավելորդ ելույթների լսել և հասկանալ՝ ինչ է կատարվում իրավական գործի առնչությամբ՝ անկախ նրանից, թե որքան ջանասիրաբար էին փորձում ընդդիմադիր գործընկերները այն ներկայացնել քաղաքական հետապնդում»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։

Մակունցը նշեց, որ բոյկոտելը ընդդիմության իրավունքն է, տարբեր ատյաններին, այդ թվում միջազգային ատյաններին դիմելը նույնպես ընդդիմության իրավունքն է, միևնույն ժամանակ, բոլորի բարոյական պարտականությունն է ՀՀ հանրության և միջազգային գրոծընկերների հետ լինել ազնիվ և թափանցիկ։

Նա ընդգծեց, որ խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը ՀՀ կարևորագույն ձեռքբերումներ են, և դրա ապացույցը ԶԼՄ-ներում ու տարբեր հարթակներում քաղաքական թիմի հասցեին արվող քննադատությունն է, որը հաճախ նաև անձնական վիրավորանքներով է ուղեկցվում:

Խմբակցության ղեկավարը հավելեց նաև, որ վերջին շրջանում միտում կա բոլոր իրավական գործընթացներին տալ քաղաքական հետապնդման երանգ՝ փորձելով ճնշում գործադրել իրավապահ մարմինների վրա:

«Չխաթարելով որևէ անձի անմեղության կանխավարկածը՝ կրկին հայտարարում ենք, որ Հայաստանում անխտիր բոլորը հավասար են օրենքի առաջ՝ անկախ զբաղեցրած դիրքից, կուսակցսական պատկանելությունից և քաղաքական հայացքներից»,- նշեց Լիլիթ Մակունցը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+