Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:22

Սահմանադրությամբ ով է պարետը, որ մի հատ էլ կանոններ սահմանի. Մելիքյան

Սահմանադրությամբ ով է պարետը, որ մի հատ էլ կանոններ սահմանի. Մելիքյան

Տարիներ առաջ հենց Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ եթե հավաքը կրում է խաղաղ բնույթ, ապա ոստիկանությունը պարտավոր է ապահովել հավաքի անվտանգությունը, այսօր «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանը հայտարարեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԺ-ի  դիմաց իր բողոքի ակցիային, ինչից հետո նրան բերման էին ենթարկել:

«Սա հանդուրժման սկզբունքն է, եթե հավաքը խաղաղ է, պետությունը չի կարող ցրել, քաշքշել, տանել: Ես այս երեսպաշտության վրա իսկապես զարմացած եմ: Նույն մարդիկ էին: Պետությունը թող խաղաղ հավաքի ավարտից հետո պատասխանատվության ենթարկի անձանց, եթե կան դրա հիմքերը»,-ասաց Մելիքյանը:

Նրա խոսքով՝ համաճարակի անունը տալով՝ էլ ավելի է մեծանում համաճարակի վտանգը. «Հանդուրժման սկզբունքը պահանջում է, որ ոստիկանությունը ոչ միայն ձեռնպահ մնա հավաքին միջամտելուց, այլև կոնկրետ գործողություններով ապահովի հավաքի անվտանգությունը: Այսօր՝ կորոնավիրուսի պայմաններում, դա նշանակում է ոչ միայն, օրինակ, սադրիչներին հեռացնել, այլև ստեղծել սոցիալական հեռավորության հնարավորություն»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Խոսքելով պարետի որոշմումների մասին՝ իրավապաշտպանը նշեց, որ ՀՀ Սահմանադրությամբ նորմատիվ իրավական ակտեր կարող են կայացնել բացառապես Սահմանադրությամբ նախատեսված մարմինները և ոչ պարետը.

«Եթե որևէ մեկը Սահմանադրության մեջ գտնի պարետ բառը, ես խոսքերս հետ կվերցնեմ: Պարետը Սահմանադրությամբ նախատեսված մարմին չէ: Սահմանադրությամբ ով է պարետը, որ մի հատ էլ կանոններ սահմանի, այդ հարցը բարձրացվելու է իրավական ճանապարհով»,-ասաց Մելիքյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+