Կորոնավիրուսի հետ կապված չկա ինֆորմացիա, որին Հայաստան հանրապետության քաղաքացին չի տիրապետում, նույնիսկ աշխատանքային գաղտնիք չկա: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե մահացած քաղաքացիների հարազատներին գումար են առաջարկում, որպեսզի համաձայնցեն, որ իրենց հարազատների մահվան պատճառը նշվի կորոնավիրուսը:
Նա նշեց, որ աշխատանքներ են տարվում ապատեղեկատվության տարածողաղբյուրները պարզելու ուղղությամբ և հետաքրքիր փաստեր են պարզվում.
«Օրինակ, երբ որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» մեկուսացնում էինք մարդկանց, խոսակցությւններ է գնացել ընդդիմադիր շրջանակի կողմից, որ իրականում այնտեղ ոչ թե մարդկանց մեկուսացրել են, այլ «Գոլդեն Փելես» հյուրանոցում ընդհատակյա Սեռական փոքրամասնությունների կոնգրես կա, փակել են, որ մարդիկ չիմանամ ինչի մասին է խոսքը», ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այդ լուրը տարածող շրջանակի ներկայացուցչի ընտանիքի անդամները վերջերս վարակվել են կորոնաավիրուսով:
մարդիկ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը օգտագործելու են կառավարության դեմ:
«Իրենք ուզում են, որ հնարավորինս շատ մարդ մահանա, վարակվի, տնտեսությունը անկում ապրի, որ այդ ճահճի մեջ իրենց տեսակը զարգանա, իսկ թե ինչքանով են դրա հետ կապված զուգահեռ աշխատանքներ տարել, դեռ քննարկման հարց է»,-ասաց վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






