Մեր համաքաղաքացիները պարզապես ինքնաբուխ եկել էին այստեղ իրենց բարոյական աջակցությունը պարոն Ծառուկյանին ցույց տալու համար: Այսօր էլ, այստեղ էլ, մարդիկ առանց որևէ պայմանավորվածության հավաքվում են այստեղ: Այս մասին ԱԱԾ շենքի մոտ ասել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ նշելով, որ սա գործընթաց է, որը ոչ մի կերպ չեն կարող իրենք վերահսկել։ Նա նշել է, որ որևէ կերպ չեն վտանգի քաղաքացիների առողջությունը, բայց և որևէ դեպքում չեն կարող արգելել քաղաքացիներին՝ իրականացնելու իրենց ազատ կամարտահայտումը։
Իվետա Տոնոյանը նշեց, որ քննվող գործի մանրամասներից տեղյակ չէ:
«Առաջիկայում գուցե հնարավոր լինի հարցազրույց կազմակերպել Ծառուկյանի փաստաբանական թիմի հետ, որ իրավական հարցերին պատասխանեն: Ես տեղյակ եմ, որ Նվեր Ծառուկյանն է քրեական ուրիշ գործի շրջանակներով ծանուցում ստացել հարցաքննության մասնակցելու հենց նույն օրը, երբ պարոն Ծառուկյանը հրավիրվել էր ԱԱԾ՝ հարցաքննության»,- նշեց Տոնոյանը՝ ընդգծելով, որ Նվեր Ծառուկյանը երկրում է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







