«Վերմիշյանի գործով այլ անձի մոտ խուզարկություն են արել և գտել են Ծառուկյանին վերաբերող թղթեր, եթե Վերմիշյանի մոտ ինձ վերաբերող փաստաթղթեր լինեին, կգային իմ հետևից»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են միայն Գագիկ Ծառուկյանին մեղադրում ընտրակեղածարարության մեջ
«Քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ Վահագն Վերմիշյանի գործով ՝ այլ անձի մոտ խուզարկություն են արել և գտել են թղթեր, որոնք վերաբերում են Ծառուկյանին, եթե Վերմիշյանի մոտ լինեին թղթեր, որոնք կվերաբերվեին ինձ՝ կգային իմ հետևից»:
Հարցին՝ ԲՀԿ-ն ասում է, որ միջազգային կառույցներին տեղեկացնելու են, որ այս ամենը քաղաքական ենթաքատեքստ ունի: Արդյո՞ք միջազգային կառույցներից Ձեզ հետ կապ չեն հաստատել, Միրզոյանն ասաց․
«Ես որևէ տեղեկություն չունեմ այս պահին չեմ ուզում հերքել, որ հարցը կարող է հետաքրքրել տարբեր միջազգային գործընկերների, այո, որովհետև խոսքը մի մարդու մասին է, որը ընդդիմադիր կուսակցության և խմբակցության ղեկավար է: Եթե մեր որևէ միջազգային գործընկեր մեզ հարց ուղղի, մենք կպատասխանենք»,-ասաց Միրզոյանը:
Լրագրողը հետաքրքրվեց, արդյո՞ք 2015 թվականի իրադարձությունների հետ տեսնում է ընդհանրությո և այս պահին արդյոք իշխանությանը ձեռնտու է, որ Գագիկ Ծառուկյանը չլինի քաղաքականության մեջ, Արարատ Միրզոյանը նշեց՝
«2015 թվականի հետ ընդհանրություն չկա: Կարծում եմ՝ ակնարկում եք այն մասին, որ 2015-ին գագիկ Ծառուկյանը հանդես եկավ ընդդիմադիր ելույթով տեղի ունեցավ ՀՀԿ-ի նիստը ՝ բամփել և այլն: Բացարձակ ընդհանրություն չկա, այն, ինչ եղել է այն ժամանակ, եղել է իմ ընկալմամբ շանտաժ, որ հարգելի Ծառուկյան, մենք ունենք էսինչ- էնինչ կոմպրոմատները, եթե դու չունենաս մեզ հաճելի քաղաքական վարք, մենք կդիմենք կոմպրոմատների: Սա շանտաժի լեզու է, այս վարքագիծը մեզ համար կտրականաապես ընդունելի չէ: Անկախ նրանից, որևէ ընդդիմադիր ուժ մեզ հճելի, թե տհաճ հայտարարություն է անում թե ոչ, այդ գործընթացը պետք է իր հունով ընթանա: Միգուցե քաղաքական հաշվարկները ցույց տային, որ պետք է Ծառուկյանի հետ բանակցել և չունենալ Կառավարության հրաժարական պահանջող քաղաքական ուժ, ինչպես 2015-ին է եղել, ակնարկել, որ պետք է լեզու գտնել և կյանքը շարունակել, սակայն ես կարծում եմ, որ սա ազնիվ դիրքորոշում չէ մեր արժեքների և քաղաքացիներ հետ հարաբերություններում»,-ասաց Միրզոյանը:
Դիտարկմանը, թե համոզեց արդյոք գլխավոր դատախազը իրեն, որպեսզի քրեական հետապնդում իրականացվի, ԱԺ նախագահը նշեց.
«Գլխավոր դատախազը ինչ ասեց, կան լուրջ հիմքեր և այսքանի մեջ ես կասակածելու հիմք չտեսա: Թե հետո հիմնավոր կլինեն թե ոչ այս որոշումը, վերապահված է դատարանին, որևէ պատգամավոր թող իրեն չվերապահի ոչ դատավորի, ոչ դատախազի, ոչ փաստաբանի իրավասությունները»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






