«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը պարտադիր քննվելու է այս քրեական գործով, և նրա տված ցուցմունքները լինելու են շարքային հերթական ապացույցներից մեկը, որը այլ ապացույցների համակցմամբ պետք է գնահատվի։ Այս մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեդրակ Առուստամյանի դուստր Նորա Առուստամյանի հարցին ի պատասխան նշեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նորա Առուստամյանը վստահեցրեց, որ այս քրեական գործի միջնորդությունը դուրս է եկել իրավական տիրույթից այն պահից, երբ իր հայրը՝ Սեդրակ Առուստամյանը չի քննվել այս քրեական գործով և Գլխավոր դատախազի թեթև ձեռքով տեղափոխվել քաղաքական դաշտ։
Դավթյանը շեշտեց, որ քննիչն ինչքն է տակտիկապես որոշում որ պահին որ գործողությունն իրականացնի, դա հստակ օրենքով է գրված և նախաքննության արդյունավեետության թիվ մեկ չափանիշն է։
«Ձեր ասած գործողությունը պարտադիր կատարվելու է։ Եթե անգամ Սեդրակ Առուստամյանը հարցաքննվեր այս պահին ու չընդուներ այս տեղեկությունները, ես այս ապացույցները բավարար էի համարելու այս միջնորդությունը ներկայացնելու համար»,- նշեց գլխավոր դատախազը:
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: Միջնորդությունը ներկայացնելից գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնեց, որ շինարարական ու կառուցապատման աշխատանքներ իրականացնող «Երևանշին» ՍՊԸ խորհրդի նախագահը, նպատակ ունենալով ստանալ ՀՀ վաստակավոր շինարարի կոչում, իր ընկերոջ հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիոն 379 հազար 950 դրամին համարժեք 5 հազար ԱՄՆ դոլար կաշառք է տվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին: Սույն գործի նախաքննության ընթացքում «Երևանշին» ՍՊԸ-ում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են «Հաշվետվություն» վերտառությամբ փաստաթղթեր Գեղարքունիքի մարզի տարբեր ընտրատեղամասերում 2017 թ. կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական միջոցառումների, դրանց ծախսերի, ներառյալ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ:
Նախաքննության մարմնի կողմից 2020 թ. հունիսի 10-ին որոշվել է ընտրողներին կաշառք տալու դեպքի առթիվ նոր քրեական գործ հարուցելու և առանձին վարույթում առանձնացնելու մասին: Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երևանշին» ՍՊԸ-ի տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017-ին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն և առաջարկել մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն Գեղարքունիքի մարզում: Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին և Աբրահամ Մանուկյանին, որոնք 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ զբաղվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






