Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 17 489-ի: Հունիսի 16-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 6571 է, փաստացի բուժվում է 10529-ը, գրանցվել է մահվան 293 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 85556 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 96-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 16064 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







