ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեռևս չի որոշել, թե ինչպես են քվեարկելու դատախազի միջնորդությանը, որը վերաբերում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն:
ArmLur.am-ի հետ զրույցում ընդդիմադիր ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտնեց, թե դեռ չեն քննարկել հարցը և այդ մասով որոշում չունեն:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Ազգային Ժողովին՝ համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, ինչպես նաև նրան ազատությունից զրկելուն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






