Արարատի մարզի Հայանիստ և հարակից համայնքների բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց: Նրանք հայտարարում էին, որ իրենց զրկել են հասարակական տրանսպորտից՝ երթուղին հանել են գծից, իսկ ամեն օր տաքսիով աշխատելու գնալ համայնքի բնակիչներն ի զորու չեն։
Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել և խմելու ջրի որակի հետ կապված, նշելով, որ իրենց ահազանգերին ոչ տեղական իշխանությունները, ոչ էլ «Վեոլիա Ջուր» ընկերությունը որևէ կերպ չի արձագանքում։
Բողոքի ակցիայի մասնակիցները իրենց նամակ-դիմումը փոխանցեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով վերականգնել համայնքը սպասարկող տրանսպորտային ցանցը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







