Հունիսկ 3-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ 4 ամսում 2.000 աշխատող կորցրել է աշխատանքը, սակայն շատ ավելի մեծ տոկոս է կազմում այն աշխատողների թիվը, որոնք կան, բայց փաստացի աշխատավարձ չեն ստացել»:
Այս առիթով Armenia Today—ը հարցում էր ուղարկել Պետական եկամուտների կոմիտեին՝ պարզելու այն աշխատակիցների թիվը, որոնց աշխատավարձը կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության սկզբից իջեցվել է, ինչպես նաև հարկադիր պարապուրդի ուղարկված աշխատակիցների թիվը:
ՊԵԿ-ից պատասխանել են, որ հարկ վճարողների կողմից ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների տվյալների համաձայն՝ եկամուտ ապահոված (հարկման բազա ապահոված) աշխատատեղերը մարտ ամսվա համեմատությամբ նվազել են շուրջ 74 հազարով, իսկ եկամուտների ֆոնդը (հարկման բազա)՝ 12 մլրդ. դրամով:
Պետեկամուտների կոմիտեից հայտնել են նաև, որ աշխատավարձի իջեցման պատճառների և հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցների քանակի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղեկատվություն առկա չէ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







