Այդ լուսանկարները և նյութերը տարածում են մի քանի ԲՀԿ-ականներ, 2012 թվականի են, որտեղ ես ասում եմ, որ միակ ուժը, որ կարող է Սերժ Սարգսյանի դեմ պայքարել, դա Գագիկ Ծառուկյանն է: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հանացանցում տարածվող լուսանկարներին, որտեղ ինքն ու Գագիկ Ծառուկյանը գրկախառնվում են:
«Ես ընդամենը փաստում եմ և հիմա էլ կրկնում եմ, որ եթե 2012 թվականին Գագիկ Ծառուկյանը որոշեր, որ ինքը կարող է Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալ, ինքն իր համակարգով կարող էր դա անել: Ես հասկանում եմ, որ փառասիրություն այդ համակարգում առաջնային է, բայց իրենք ինքնախաբեությամբ են զբաղված»,-ասաց Սինոնյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






