ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում և պահանջում է զերծ մնալ բնության հատուկ պահպանվող տարածքների արգելված հատվածներ մեկնելուց՝ մասնավորապես հանգստյան օրերին՝ կոչ անելով հանգստի համար ընտրել այլ վայրեր՝ միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրը աղտոտումից։
«Որպես օրինակ՝ հանգստյան օրերին մեծ հոսք է եղել դեպի Սևանա լճի «Նորաշենի» արգելոց, որի պահպանությունն իրականացնում է «Սևան» ազգային պարկը։ Հիշեցնենք, որ «Նորաշենի» արգելոցն ու արգելավայր ստեղծվել են տարածքին հարակից կղզիներում թռչունների՝ մասնավորապես, հայկական բարձրավանդակում բնադրող միակ էնդեմիկ թռչունի՝ որորի բնականոն ապրելակերպի ու վերարտադրության ապահովման, ինչպես նաև չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգստի և ապրելակերպի բնական պայմանների ապահովման նպատակով» ,- ասվում է հրապարակման մեջ։
Նշենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ Սևանից վերադռնալիս նկատել է, որ մարդիկ հակահամաճարակային կանոնները չեն պահպանում։
https://www.facebook.com/1379452678970091/posts/2494261594155855/?d=n
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







