«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հույս ունի, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 22:00-ին դուրս կգա ԱԱԾ-ից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Սահմանված 7 ժամ ժամկետը,ներառյալ ընդմիջման ժամկետը, կլրանա 22:00-ին, և ես հույս ունեմ, որ իշխանությունը չի գնա իրավիճակի ծայրահեղ սրման և ժամը 10-ին կտեսնենք պարոն Ծառուկյանին, եթե ոչ՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պատրաստ է հնարավոր բոլոր սցենարներին»-ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ իշխանությունը անցել է բարոյականության սահմանը.
«Դուք անցել եք հնարավոր բոլոր կարմիր գծերը և, կարծում եմ, վերջին հնարավորությունը ունեք Հայաստանում գործընթացները չդարձնելու անդառնալի և անշրջելի»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է, ավելի վաղ նրա առանձանատանը ԱԱԾ-ն խուզարկություն է անցկացրել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






