ԱԱԾ-ի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները տեղում են և սպասում են Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ավարտին։ Ակցիայի մասնակիցների մի մասին բերման են ենթարկել, այդ թվում՝ Երևանի ավագանու որոշ անդամների։ Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել բողոքի ակցիան՝ հիշեցնելով, որ արտակարգ դրության պայմաններում հավաքներն արգելվում են։
Նշենք, որ վերջին տվյալով Գագիկ Ծառուկյանը դեռ ԱԱԾ–ում է, հարցաքննվում է վկայի կարգավիճակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







