«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր հատուկ նիստ է հրավիրել՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Այս մասին այսօր ֆեյսբուքում հայտնել են են ԼՀ խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը:
«Պետք է տրվեն քաղաքական և իրավական գնահատականներ: Իշխանությունները, որոնք պատերազմ են հայտարարել համավարակին և մեզ անընդհատ ասում են, թե պատերազմի մեջ ենք, այսօր մեջտեղ են բերում օրակարգեր, որոնք համավարակի հետ կապ չունեն և ավելի են սրում իրավիճակները, սա առնվազն արդարացի չէ քաղաքացիների և ժողովրդի հանդեպ»,-ասաց Սամսոնյանը՝ ավելացնելով, որ այսօրվա տեղի ունեցածը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական ակտիվության և քննադատությունների հետևանքն է:
Գորգիսյանն էլ ավելացրեց, որ իշխանությունը ցնցումներ է հրահրում՝ ընդդիմադիր խոսքը ճնշելով:
Պատգամավորները տեղեկացրել են, որ այսօր այցելել են ոստիկանական բաժիններ և հետաքրքրվել Գագիկ Ծառուկյանի՝ բերման ենթարկված համակիրների ճակատագրով:
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել Գագիկ Ծառուկյանի աանձնատանը, ինչից հետո Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






