Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:57

Անբարոյականի զավակ լինեմ, եթե հետ կանգնեմ. Գագիկ Ծառուկյանը գնաց ԱԱԾ՝ հարցաքննության

Անբարոյականի զավակ լինեմ, եթե հետ կանգնեմ. Գագիկ Ծառուկյանը գնաց ԱԱԾ՝ հարցաքննության

Այսօր Ազգային Անվտանգություն գնալուց առաջ Ծառուկյանը  ներկաներին դիմեց.

«Այսօրվա գործողությամբ ուզում են ճնշում գործադրել, շանտաժ: Որպես Ծառուկյան Գագիկ, անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ: Ինչ ուզում է սարքեն, չոռը մարդուն չի կպնի: 15 թվականից ինչ ասես առաջարկել են, չեմ համաձայնել, հիմա էլ ինչ ասես առաջարկում են, չեմ համաձայնվում:

Ծառուկյանը նշեց, որ  կառավարությունը ձախողել է  համաճարակի դեմ պայքարը.

«2 տարի շարունակ ամեն ինչ ձախողել են, ամեն բան վնաս է մարդուն , քաղաքացում: Հարգելի քաղաքացիներ, համաճարակ դեկտեմբերից տարածվում է, մարզերում մինչև այսօր հիվանդանոցներ չկան, որ մարդկանց գոնե թեստավորում անեն, բայց մարդկանց մասկա չդնելու համար տուգանում են: Էսօր պետք է թեստավորեն բոլորին, բայց ոչ թեստ ունեն, ոչ էլ հնարավորություն: Այո, սա քաղաքական ճնշում է, բայց անբարոյականի տղա լինի նա, ում կկարողանան ճնշել: Ինչպես 2015 թվայկանին, այնպես էլ հիմա կարող ենք բոլոր մարզերի քաղաքացիներին հավաքել: Մարդիկ չեն կարողանում մի կտոր հաց առնել, գույքահարկ են բարձրացնում: 3 ամիս հետո սով է լինելու, սով, ես ձեզ ասում եմ: Ինքը պատասխան է տալու օրենքի, ժողովրդի և իմ առաջ: Ես սա երբեք չեմ մոռանա»,-ասաց Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ Ազգային անվտանգության ծառայությունը այսօր  խուզարկություններ է իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ բացահայտել է ապօրինի ձեռնարակատիրության, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր: Մասնավորապես, խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ» խաղատների գործունեության մասին է, որոնց շահագործմամբ խախտվել ու անտեսվել է օրենքը, պետությանը պատճառվել շուրջ 30 միլիարդ դրամի վնաս, մեկ այլ դրվագով էլ պետությունը զրկվել է 40 միլիարդ դրամի չափով ներդրումից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+