«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա զոհրաբյանը քիչ առաջ ԱԱԾ շենքի դիմաց փորձում էր նստացույց կազմակերպել, սակայն ոստիկանությունը թույլ չտվեց:
«Ես դիմում եմ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններին, իրավապահ կազմակերպություններին արձագանքել այս քաղաքական բեսպրեդելին: Եթե մեր երկրում մնացել են ողջախոհ մարդիկ, կազմակերպություններ, այդ թվում՝ միջազգային, նրանք պետք է իրենց գնահատականը տան»,-ասաց պատգամավորը:
Լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սահմանադրությամբ թույլատրված ցանկացած ճանապարհ օգտագործելու է՝ տեղի ունեցածին արձագանքելու համար:
Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կանչել են ԱԱԾ՝ հարցաքննության։ ԱԱԾ–ն երկու հաղորդագրություն է տարածել՝ Ծառուկյանին առնչվող քրեական գործերի առնչությամբ։ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները հայտարարել են, որ սա քաղաքական հետապնդում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






