ՀՀ երրորդ նախագահի փեսա, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր հերթական տեսահոլովակի մեջ մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առանց համապատասխան մաքսատուրքեր վճարելու մետաղի ջարդոնը արտահանելու մեջ։
Մինասյանի խոսքով ՝ դեռևս 2018 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանը, նրա կինը ՝ Աննա Հակոբյանը և իրենց ընկերները հիմնադրել են «ՔԱՊ» ՓԲԸ-ն, որը սկսել է զբաղվել մետաղի ջարդոնի արտահանմամբ՝ առանց համապատասխան մաքսային վճարումների իրականացման:
Մինասյանը հայտարարել է, որ Հայաստանից մետաղի ջարդոն արտահանելիս անհրաժեշտ է վճարել 80 հազար դրամ յուրաքանչյուր տոննայի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը գնում է Հայաստանում գտնվող արտահանող ընկերության թափոնների մասին:
Նախկին դեսպանը հայտարարել է, որ 2018-19 թվականներին կտրուկ աճել են Հայաստանից մետաղի ջարդոնի արտահանման ծավալները՝ կազմելով 50 հազար տոննա։ Ըստ Մինասյանի՝ նշված քանակն արտահանվել է առանց տոննայի դիմաց վերը նշված 80 հազար դրամը վճարելու, ինչը հանգեցրել է 4 մլրդ դրամի (ավելի քան 8 մլն դոլար) վնասի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






