Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, արտակարգ դրության օրերին չսահմանափակել մարդկանց հավաքների ազատության իրավունքը: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում ասաց Մարուքյանն ասաց հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում:
«Եթե առաջադեմ մարդկությունը չունենար բողոքի ձայն հնչեցնելու իրավունք, այսօրվա մեր աշխարհը չէր լինի այնպիսին, ինչպիսին կա: Բողոքի իրավունքը, հավաքների ազատությունը պետք է չսահմանափակվի անգամ համավարակի ժամանակ, բնականաբար համապատասխան չափանիշներով»,- ասաց Մարուքյանը:
Պատգամավորը կառավարությանն առաջարկում է այս իրավունքի հետ կապված գնալ ընդառաջ, հնարավորություն տալ, որ ովքեր ցանկանում են բողոքի ակցիաներ անել, այդ ակցիաները կարողանան անել:
«Եկեք պայմաններ սահմանենք, թե ինչ ձևով կարող են մարդիկ իրենց բողոքը հնչեցնել»,- ասաց Մարուքյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







