Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:04

Այս պահին քաղաքական ուժերի վարկանիշի մասին մտածելու ժամանակը չէ. Մակունց

Այս պահին քաղաքական ուժերի վարկանիշի մասին մտածելու ժամանակը չէ. Մակունց

Այս պահին քաղաքական ուժերի վարկանիշի մասին մտածելու ժամանակը չէ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ մակունցը:

«Այս պահին ուժերը կենտրոնացնելու և մոբիլիզացնելու ժամանակն է, որը բխում է ՀՀ քաղաքացիների առողջության և ապրելու իրավունքից»,-ասաց Մակունցը:

Անդրադառնալով  ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ իշխանափոխության վերաբերյալ վերջին հայտարարություններին:  Մակունցը նշեց, որ իշխանությունը փոխելու առումով ցանկացած քաղաքական հանգրվան և վերջնական որոշում կայացնում է ՀՀ քաղաքացին:

Հարցին՝ ինչու են քրեական գործերի մասին հիշում այն ժամանակ, երբ քննադատում են իշխանություններին. Լիլիթ Մակունցն արձագանքեց. «Կարծում եմ բնական է, որ ԱԺ պատգամավորները տեղյակ չեն քրեական գործերից և այդպես պետք է լինի ժողովրդավարական հանրապետությունում։ ԱԺ-ն քրեական գործերի մանրամասներից և ընթացքից չի կարող տեղյակ լինել, եթե դրա համար հատուկ միջոցառում չի ձեռնարկել, չի հրավիրել պատկան մարմիններին իր լիազորությունների շրջանակում և հարցեր չի ուղղել։ Բնական է, որ ԱԺ պատգամավորները հնչեցնում են ոչ թե գնահատականներ իրավական տիրույթում, այլ քաղաքական տիրույթում»,-նշեց պատգամավորը։

Խոսելով արտակարգ դրության հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին՝ Լիլիթ Մակունցն ասաց, որ խմբակցությունում այդ հարցը չի քննարկվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+