Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիների թշնամին չեն, նրանք չպետք է պատերի տակով թաքուն պտտվեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ոստիկանության ուժային գործողություններին։
«Մարդուն բերման ենթարկում են իրավական հիմքերի առկայության դեպքում: Եթե բերման են ենթարկել, իմ կանխավարկածն այն է, որ դրա համար ուենեցել են բավարար հիմքեր: Ես ասում եմ, որ ոստիկանությունը ՀՀ-ում չպետք է վախենա գործել: Ոստիկանությունը պետք է իր իրավասությունների սահմաններում գործի դուխով, գործի վստահ, բայց նաև՝ օրինական: Տպավորություն է, որ ոստիկանությունը պետք է պատերի տակով թաքուն ման գա»,-ընդգծեց Փաշինյանը:
Փաշինյանն ընդգծեց, որ կանոնները խախտողներն ու հանցագործները պետք է պատերի տակով ման գան, և ոստիկանությունը պետք է լինի դուխով:
«Բեսպրեդելն է այս երկրի թիվ մեկ թշնամին, և այդ բեսպրեդելի մթնոլորտ տարածողները պետք է մտնեն իրենց ծակերը: Իմ դիրքորոշումն այն է, որ ոստիկանությունը պետք է գործի դուժով, ուժեղ և լինի կոշտ: Կարծում եմ՝ այս երկու տարում ոստիկանությունը, ԱԱԾ-ն շատ քիչ են ուժ կիրառել ոմանց նկատմամբ և պետք է որոշ մարդկանց նկատմամբ այնքան ուժ կիրառեն, որ ծպտունները դուրս չգա ընդհանրապես»,-ընդգծեց Փաշինյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






