ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի դիմացից քաղաքացիական ակցիաներ իրականացնող Ռուբեն Մելիքյանին և մի շարք այլ անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ ոստիկանությունում կազմված փաստաթղթերը»,–գրել է ՄԻՊ–ը։
Տեղեկացնենք, որ այսօր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքում գրել է, որ իրեն բերման են ենթարկել։
««Հրեշտակները» ինձ տանում են Արաբկիր»,–գրել էր Մելիքյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






