Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսային վարակի տարածման պատճառները։
«Վարկածներից մեկն այն է, որ Նորքի տուն-ինտերնատում գտնվող անձնացից մեկը տեղափոխվել հիվանդանոց և հիվանդանոցից վերադառնալուց հետո, թեև այնտեղ թեստատվորվել է, իսկ թեստի արդյունքը եղել է բացասական, նրա հետ նույն սենյակում գտնվող անձի մոտ վարակն արձանագրվել է, իսկ մի քանի օր անց՝ նաև իր մոտ»,- ասաց Բաթոյանը։
Նախարարը նշեց նաև, որ վարակի դեպքեր են արձանագրվել նաև մանկատանը, որտեղ դեռևս փետրվարից կարանտին է սահմանվել և ապրիլից աշխատել են 14-օրյա ռեժիմով։
«Սակայն որևէ կերպ չենք կարող խնդիրը լուծել, որովհետև լինում են նաև ասիմպտոմ դեպքեր, ջերմություն չեն ունենում, միայն թեստավորումներն են արձանագրում վարակի դեպքերը»,- ասաց Բաթոյանը։
Նախարարը հայտնեց, որ բոլոր միջոցառումներն իրականացվել են, վարակի տարածում կանխվել է Նորքի տուն-ինտերնատում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







