Առանձնահատուկ կարևորություն է արձանագրել և տեղորոշել այն դեպքերը, այն շրջանակներին, որոնք մարդկանց շրջանում տարածում են, թե հիվանդություն չկա, սա սուտ է, այդպսիսի բան գոյություն չունի: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, կառավարության արտահերթ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես կարծում եմ, որ մենք սրանով զբաղվելու լուրջ մեխանիզմներ պետք է գտնենք, և կարողանանք տեղորոշել այդ մարդկանց, հասկանանք նրանց նպատակը, գործունեության շարժառիթները և կապերը: Սա նույնպես կարող է մեր որոշակի հետևություններ անելու տեղ թողնել: Սրանով պետք է զբաղվեն օպերատիվ հնարավորություն ունեցող մարմինները, որպեսզի կարողանանք եզրակացությունների գալ»,-ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






