Կորոնավիրուսի վերաբերյալ մի քանի օրվա դրական ցուցանիշներից հետո Հայաստանում արձանագրվում է հակահամաճարակային նորմերի խախտումների թվի կտրուկ աճ։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, կառավարության արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս վիճակագրությունն արտացոլում է այն, թե ինչպես են Հայաստանում վերջին 7-14 օրերին պահպանվել հակահամաճարակային նորմերը։ Ստեղծված իրավիճակն ուղղակիորեն կապված է հասարակության վարքագծի հետ», — հայտարարել Է վարչապետը՝ հավելելով, որ վարչական լծակներ ունեցող մարմինները պետք է դրանք օգտագործեն նորմերի պահպանման մակարդակը և որակը բարձրացնելու համար։
Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց դիմակ կրելու, ձեռքերն ախտահարելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու անհրաժեշտության մասին՝ հավելելով, որ այդ մասին մարդկանց պետք է մշտապես հիշեցնել։
«Այդ ուղերձը պետք է հասցնել յուրաքանչյուր քաղաքացու», — եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 15281-ի, անցած օրվա ընթացքում գրանցվել է 612 նոր դեպք, կորոնավիրուսի բարդություններից մահացել է 258 մարդ (գումարած 13-ը նախորդ օրվա ընթացքում):
Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր՝ հունիսի 12-ին, մեկ ամսով երկարացրել Է արտակարգ դրության ռեժիմը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







