Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:40

Արտակարգ դրության պայմաններում հարկադիրի լիազորությունները կսահմանափակվեն. Բադասյան

Հայաստանում հաստատված Արտակարգ դրության ժամկետը 3-րդ անգամ է երկարաձվում, բայց որոշման նախագծի մեջ փոփոխություններ են կատարվել: 

Մասնավորապես՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ առաջարկվում է՝

  • արտակարգ դրության ընթացքում սահմանափակել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունները, որ վերջինս արգելանք չդնի կամ բռնագանձում իրականացի այն միջոցների վրա, որոնք տրամադրվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց՝ կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար:

«Հիմա ունենք նման դեպքեր, երբ իրավաբանական անձինք որոշակի սոցիալական աջակցություն են տալիս որոշակի խմբերի և, քանի որ հարկադիր կատարումն ապահովող ծառայողությունը արդեն արգելանքներ էր դրել կատարողական վարույթի շրջանակներում, նշված սոցիալական աջակցությունը չի ծառայում իր նպատակին, դրա համար այս փոփոխությունն ենք կատարել»,-ասաց Արդարադատության նախարարը:

  • հանել համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանելու իմպերատիվ պահաանջը՝ դա թողնելով ըստ իրավիճակի՝ առողջապահության նախարարի կողմից սահմանելուն:

Ի տարբերություն առկա կարգավորման, երբ պարետի սահմանմամբ պետք է սահմանվեն այն տարածքները, որտեղ արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը՝ կառավարության որոշմամբ առաջարկվում է՝

  • այդ արգելքը տարածել հանրապետության ողջ տարածքում, իսկ պարետը այս արգելքից կարող է բացառություններ անել:
  • հստակեցվել է  տնտեսական գործունեություն իրականացնող առանձին սուբյեկտների գործունեության սահմանափակման հնարավորությունը՝  նրանց աշխատակիցների մոտ վարակի հայտնաբերման և դրա կասկածի դեպքում:

Որոշումն ընդունվեց միաձայն:

Լուսանկարը՝ Կառավարության կայքէջից

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+