Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 12-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14,669-ի, հիվանդներից 5,466-ն արդեն բուժվել է, մահացել է 245 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 831 դեպք, մահացել է 13 մարդ, հիվանդներից 694-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 8,882 դեպք, 108 մարդ մահացել է, 4,930-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 174,023 դեպք, ապաքինվել է՝ 147,860-ը, գրանցվել է մահվան 4,763 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 180,156-ի, ապաքինվել է 142,663 մարդ, արձանագրվել է 8,584 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 502,436-ի, ապաքինվել է 261,150 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 6,532 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







